News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մեր երկրում հաստատված ռեժիմի քաղաքական հետապնդումների ու «Ատելության» կուսակցության առաջնորդի առջև ծնկի չեկողների վրա կարվող գործերի թեման անսպառ է», Facebook-ի իր էջում գրել է նախկին պատգամավոր, հասարական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: «Թող ոչ մեկը չկասկածի՝ թեման չի մարելու, չի մոռացվելու, միշտ մնալու է օրակարգում, աղաղակող այս խայտառակության մասին պերմանենտ խոսվելու է», գրել է նա, նաեւ ընդգծել, որ այս պահին հերթական առիթը «ՍԴ նախագահի, նրա հարազատների ու բարեկամների վրա կարված գործերի մի մասը» Քննչական կոմիտեից Հատուկ քննչական ծառայություն տեղափոխելն է:

«Եվ այսպես. տակավին վերջերս ինձ հարազատ դարձած ՀՔԾ քննիչներ Էդիկ Հակոբյանն ու Վազգեն Ավետիսյանը պետք է որ հստակ գիտակցեն՝ քննչականի այս պարոնների՝ Կամո Սահակյանի և Արամ Հարությունյանի հարցերը պարզ են: Նրանք չեն դիմացել, նրանք ընկրկել են ու իրենց կարած գործերի մասով ամեն բան հստակ է, ամեն բան արձանագրված է՝ ներսում և դրսում, ամենայն մանրամասնություններով ու բոլոր առանձնահատկություններով: Իրենք իրենցն արել են ու հիմա իրենցից միայն պահանջվում է ամեն օր մեղրաջուր խմել և սպասել իրենց հարցաքննության օրվան: Պարոնայք ՀՔԾ քննիչներ, Կամոյի և Արամի կարած-կարկատած գործերը հիմա արդեն ձեզ մոտ են, և խելագարության կանխավարկածի քայլող մարմնացում ձեր վերադասները ձեզանից են պահանջելու շարունակել կարկատման պրոցեսը: Հիմա դուք կանգնած եք ձեր կյանքի, թերևս, կարևորագույն ընտրության առջև. հավասարվել Կամոյին ու Արամին, արժանանալ նրանց ճակատագրին կամ մասնագիտական կեցվածք դրսևորել ու խայտառակ չլինել՝ դատարանում և կյանքում առհասարակ, վերջում էլ՝ չհարցաքննվել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Եվ ուրեմն, ընտրությունը ձերն է, պարոնայք: Լավ մտածեք, շատ լավ մտածեք: Եվ հիշեք. այսօրվանից սկսած ձեր բոլոր քայլերը մանրադիտակի տակ են», գրել է Միհրան Հակոբյանը:

Տպել
Ամենաշատ