News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին Արդշինբանկի աշխատակիցների երեխաները հանդիպեցին Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Կարինա Իգնատյանի հետ: Հանդիպման ժամանակ Կարինան խոսեց երաժշտության աշխարհում իր ճանապարհի մասին, կիսվեց նախնական փուլերում հաղթելու տպավորություններով, ինչպես նաեւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Փոքրիկ ունկնդիրներին հետաքրքրում էին այնպիսի հարցեր, ինչպիսին են. արդյո՞ք Կարինան ցանկանում է հետագայում դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, ո՞վ է իր սիրած երգիչ եւ երգահանը, ի՞նչ է սիրում ամենից շատ նկարել, արդյո՞ք իր համար դժվար է համատեղել դասերն ու երգարվեստը, եւ ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի Կարինայի ընկերը:

Հանդիպման առանձնահատուկ պահերից էր ութամյա Մարիի խնդրանքը բոլոր այն երեխաներին, որոնց Կարինան հանդիպելու է մրցույթի ընթացքում՝ միասին պայքարելու խաղաղության համար: «Ես նամակ եմ գրել աշխարհի երեխաներին եւ խնդրում եմ քեզ փոխանցել բոլոր նրանց, ում հանդիպելու ես մրցույթի ընթացքում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր երեխաներին միասին պայքարել հանուն խաղաղության, ընկերանալ եւ երգել ուրախ երգեր: Թող խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»: - նշվում է նամակում, որը ինչպես Մարին հայտնեց, օգնել է գրել իր մայրիկը:

Հանդիպման ավարտին Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը Կարինային նվիրեց նկարչական պրոֆեսիոնալ մոլբերտ՝ մաղթելով բարի ճանապարհ եւ հաջող կատարում:

«Մենք համոզված ենք, որ դու կանես քեզանից կախված առավելագույնը: Նկարիր, երգիր, երջանկացրու ծնողներիդ եւ բոլորիս» - հրաժեշտի իր խոսքում նշեց Ա. Անանյանը:

Նշենք, որ Արդշինբանկը «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի Գլխավոր գործընկերն է: Տասներեքամյա Կարինա Իգնատյանը այս տարի Հայաստանը կներկայացնի «Colors Of Your Dream» երգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ