News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆենիքսի արվարձանում ոստիկանությունը վերջերս 911 համարով զվարճալի կանչ է ստացել։ AP-ն հայտնում է, որ 5-ամյա տղան փորձել է այդ կերպ «Մաքդոնալդսում» մանկական ճաշ պատվիրել։

Ոստիկանության աշխատակիցն անձամբ է երեխային ուտելիքը տարել եւ սովորեցրել է ինչպես ճիշտ օգտվել 911-ից։

Տղայի հայրը զանգահարել է 911 ծառայություն՝ վստահեցնելով, որ ոչ մի արտակարգ դեպք չի պատահել, պարզապես տղայի մոտ է հայտնվել իր բջջային հեռախոսը։ Այնուամենայնիվ, ոստիկանը այցելել է նրանց տուն, որպեսզի ստուգի, թե իրո՞ք ամեն ինչ կարգին է։ Նա բերել է կերակուրը, սովորեցրել երեխային, թե որ դեպքերում է անհրաժեշտ զանգել ոստիկանություն, եւ նույնիսկ մի քանի լուսանկարներ է արել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ