News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում մոտ 15 000 տարի առաջ մարդկանց կողմից կառուցված թակարդների մեջ մամոնտների առնվազն 14 կմախք է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ը:

Որսորդները, հնարավոր է, կաթնասուններին թակարդի մեջ են գցել՝ օգտագործելով ջահեր եւ ճյուղեր:

Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը հայտնել է, որ Մեխիկոյի հյուսիսային հատվածում կարելի է ավելի շատ թակարդներ հայտնաբերել:

Հնագետները կարծում են, որ մարդիկ սպանել են մամոնտներին միայն այն դեպքում, երբ կենդանիները հայտնվել են թակարդի մեջ կամ վիրավորվել են:

Երկու փոս ունի մոտ 1,7 մ խորություն եւ 25 մետր տրամագիծ: Այդ վայրում պեղումներ են անցկացվում արդեն 10 ամիս: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ