News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Գեղաշեն նախալեռնային համայնքում մասնակցել է  մանկապարտեզի շենքի հիմնարկեքի եւ օծման արարողությանը:

Մանկապարտեզի կառուցումը հնարավոր է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում- մասնավոր հատված եռակողմ համագործակցության արդյունքում:

Ծրագրի արժեքը 125.400 000 դրամ է, որից 62. 700.000 դրամը (50%) կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 62. 700.000 դրամը (50%) համայնք-մասնավոր հատված ներդրման չափը:

Նշենք, որ շուտով շուրջ 4350 բնակիչ ունեցող այս`արագ տեմպերով զարգացող համայնքը կունենա  հրաշալի մանկապարտեզ՝ նախատեսված շուրջ 140 երեխայի համար:

«Չկա ավելի ուրախալի ու միմյանց շնորհավորելու լավ առիթ, ինչպիսին համայնքում մանկապարտեզի կառուցումն է, որովհետեւ մանկապարտեզը համայնքի բարեկեցության կարեւորագույն չափանիշներից է»,-դիմելով ներկաներին` ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հաջորդիվ մարզպետն այցելել է Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց:

Դպրոցն իր միջոցներով կառուցել է հրաշալի խաղահրապարակ, իսկ առաջիկայում ետնաբակում նախատեսված է  կառուցել նաեւ ընդարձակ մարզահրապարակ՝ վոլեյբոլի առանձնացված խաղահրապարակով:

Մարզպետը պատրաստակամություն է  հայտնել աջակցելու նախաձեռնությանը` օր առաջ աշխատանքները մեկնարկելու համար:

Նա շրջել է  նաեւ դպրոցի ճաշարանով, որտեղ գործում է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը, ծանոթացել ճաշարանի պայմաններին, որոնք բարելավվելու կարիք ունեն: Մարզպետն ընդգծել է, որ սա նույնպես կներառվի մարզային կրթական հաստատությունների զարգացման առաջիկա գործողությունների պլանում:

Հիշեցնենք, որ Գեղաշենում սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում կառուցվել է նաեւ խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 եւ 12.499.980 դրամ արժողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել