News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկել է Robotex Armenia միջազգային մրցույթը: Մրցույթն անցնում է «Խելացի քաղաք» կարգախոսի ներքո:

Մրցույթը բացելով՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակիցներին հաջողություն մաղթեց: «Ես կցանկանայի, որ այսօր մենք բոլորս հետաքրքիր լուծումների ականատեսը դառնանք»,- հայտարարեց նա: Եսայանը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում կան Խելացի քաղաքների մեծ թվով մոդելներ, սակայն միասնական մոդել եւ միասնական լուծումներ չկան, որոնք կիրառելի կլինեին բոլորի համար: Հենց այս պատճառով մրցույթի թեման ընտրելիս «Խելացի քաղաքի» մոդելն ընտրվեց:

Robotex մրցույթի ներկայացուցիչ Կառլ-Թանել Պաեսը, մասնակիցներին հաջողություն մաղթելով, հույս հայտնեց, որ մասնակցող բոլոր թիմերը հետագայում իրենց ավանդը կբերեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինժեներական գործի զարգացման մեջ:

Մրցույթը կանցկացվի երեք փուլով, երկրորդ փուլում կհայտնվեն 31 թիմից միայն 16-ը, դե իսկ եզրափակիչում կհանդիպեն 2 ուժեղագույն թիմերը: Մրցակիցների գնահատման ժամանակ հաշվի կառնվեն խնդիրների կատարման արագությունն ու որակը: Երիտասարդ մասնակիցների կառուցած ինքնավար ռոբոտները պետք է քաղաքը մաքրեն աղբից, մարեն հրդեհը, անցնեն կամուրջը, ճիշտ տեղում կայանեն՝ ամբողջ ընթացքի ժամանակ արձագանքելով լուսակիրների ազդանշաններին: Յուրաքանչյուր կատարված խնդրի համար կհաշվարկվի 2-ից մինչեւ 25 միավոր՝ կախված բարդությունից:

Չնայած մինչեւ մասնակցությունը մեծ թվով հայտերին, մրցույթին թույլ են տվել միայն 31 թիմի 4 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Եթովպիայից եւ Բոսնիա-Հերցեգովինայից: Նախապես նախատեսված էր նաեւ Մադագասկարից թիմի մասնակցությունը, որը, սակայն, տեխնիկական պատճառներով չի կարողացել Հայաստան գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ