News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մառա Բաղդասարյանի հորը՝ Էլմարին զրկել են ռուսական քաղաքացիությունից։ Փաստաբանը «360»-ի հետ զրույցում հաստատել է, որ հայտնի գործարարի անձնագիրը չեղարկվել է, սակայն իրենք մտադիր են դրա համար հայց ներկայացնել ՆԳՆ-ի դեմ։

«Ցանկացած դեպքում դա անօրինական է։ Մարդը քաղաքացի է դարձել, Խորհրդային Միությունից հետո գրանցվել է ՌԽՍՀ-ում, այնուհետեւ ինքնաբերաբար՝ ՌԴ-ում։ Եւ այժմ, 30 տարի անց, այն դեպքում, երբ մարդը վճարում է բոլոր հարկերը եւ ամեն ինչ անում է, նրան զրկում են քաղաքացիությունից։ Դատ կլինի, 100 միլիոն հայց կներկայացնենք ՆԳՆ-ի դեմ»,- «360»-ին ասել է փաստաբան Դավիթ Կեմուլարիան։

Նրա խոսքերով, հանձնաժողովը, որը Բաղդասարյանին զրկել է քաղաքացիությունից, պատճառները չի բացատրել։ Բացի այդ, սա առաջին դեպքն է, որբ ավտոմատ կերպով ռուսական անձնագիր ստացած մարդուն զրկում են քաղաքացիությունից։

«Այնտեղ ոչ մի խախտում լինել չի կարող, քանի որ նա քնել է Խորհրդային Միությունում, իսկ արթնացել է Ռուսաստանում։ Նա փաստաթղթեր չի հավաքել, ոչինչ չի արել, նա ավտոմատ կերպով, քանի որ գրանցված է եղել Ռուսաստանում, ռուսական քաղաքացիություն է ստացել։ Այդպես է նաեւ մյուս հանրապետություններում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, ստացել են այդ պետությունների անձնագրեր»,- ընդգծել է Կեմուլարիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել