News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սիրիական արաբական բանակի ստորաբաժանումները դաժան մարտերից հետո թուրքական օկուպացիոն ուժերից ազատագրել են Ռաս Ալ Այն շրջանի Ում Շեյֆա բնակավայրը, հայտնում է ՍԱՆԱ-ն։

Գործակալության տվյալներով, «Աս Սուրիա» հեռուստաալիքի նկարահանող խումբը, որի կազմում են լրագրող Ֆադել Համադան եւ օպերատորներ Վալիդ Իբրահիմն ու Մուհամմեդ Ալ Խալեդը, Ում Շեյֆայում բախումների լուսաբանման ժամանակ հայտնվել է կրակահերթի տակ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը ամրապնդել է իր դիրքերը Թել Թամրայի մոտ գտնվող բնակավայրերում, ինչպիսին են Բաբ Ալ Հեյրը, Ալ Ֆեսլիան, Ալ Մանախը եւ Ալ Մախմուդիան։

Նախօրեին Ալ Ջավադիայի շրջանում տասը խաղաղ բնակիչներ տուժել էին շնչարգելությունից։ Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ թուրքական պարեկային խումբը արցունքաբեր գազ էր օգտագործել սիրիական քաղաքացիական անձանց դեմ։ Միաժամանակ, Ռաս Ալ Այն շրջանի Թել Ջամա բնակավայրում թուրքական զորքերը առեւանգել էին երեք երիտասարդների։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ