News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Ռուսաստանն ավարտել են Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները: Այս մասին նոյեմբերի 11-ին Երեւանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Հայաստանի եւ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ առողջապահության նախարարությունների մակարդակով, Երեւան ռուս նախարարի այցի շրջանակում: Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Կողմերը հույս ունեն, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Ինչպես նշել է Լավրովը՝ հարցը վերաբերում է կենսաանվտանգության ոլորտում փոխգործակցությանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է Կոնվենցիայի գոյությունը, որի դեմ է ԱՄՆ-ը, վերջինս փորձում է վերահսկել լաբորատորիաները:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է լիարժեք փոխգործակցությանն ու տրանսպարենտությանը: Նրա խոսքով՝ բացի ստորագրումից, այն պետք է իրականացնել:

Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է հայկական կողմի համար կենսաանվտանգության կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ