News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին մեղադրել է «սառը պատերազմի ժամանակների հնացած մտածողության մեջ», հայտնում է AFP-ը։

Պոմպեոն, որ նախօրեին Բեռլինի պատի անկման 30-ամյա տարելիցի կապակցությամբ ելույթ էր ունեցել Գերմանիայում, հայտարարել էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը «մարտավարությունն ու մեթոդիկան օգտագործում է իր սեփական ժողովրդին ճնշելու համար»։

Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է, թե Պոմպեոն «անհիմն չարանպատակ գրոհներով» հարձակվել է Չինաստանի կառավարության վրա։ ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «փորձում էր գաղափարական պատ կառուցել չինացի եւ օտարերկրյա գործարարների միջեւ»։ Նա Պոմպեոյին մեղադրել է հանուն իր անձնական քաղաքական նպատակների ամերիկյան ժողովրդի շահերն անտեսելու մեջ եւ կոչ է արել նրան «հրաժարվել գաղափարական նախապաշարմունքներից եւ սառը պատերազմի ժամանակների մտածողությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ