News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը ծրագիր է մշակում, ըստ որի՝ օտարերկրյա օգնություն կտրամադրվի երկրներին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշով, գրում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան երկու ներկայացուցիչներին:

Ակնկալվում է, որ այդ առաջարկը կվերաբերի ԱՄՆ մարդասիրական օգնությանը, ինչպես նաեւ, հնարավոր է ընդլայնվի ռազմական օգնությունը: Եվ եթե այդ առաջարկն իրականություն դառնա, ապա այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ մի շարք երկրներին ԱՄՆ օգնության վրա՝ Իրաքից մինչեւ Վիետնամ:

Սակայն փորձագետները զգուշացնում են, որ երկրների ընտրությունը կարող է շատ բարդ խնդիր լինել:

Սպիտակ տան երկու պաշտոնյաները հաստատել են, որ գաղափարը վաղ մշակման փուլում է գտնվում:

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գաղափարը մասնակիորեն հիմնված է ԱՄՆ գործող իրավական պահանջների վրա, որոնցով սահմանափակվում է օգնությունն այն երկրներին, որոնք վատ ցուցանիշներ են գրանցել մարդկանց առեւտրի մասին ԱՄՆ ամենամյա զեկույցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի ՄԱԿ-ի ԳՎ-ում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացնել է տվել, որ իր վարչակազմը կշարունակի առաջնահերթ համարել կրոնական ազատությունը:

Սպիտակ տան ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ փորձում են առաջ տանել այդ տեսլականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ