News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Jaguar Land Rover ընկերությունը կընդլայնի ամենագնացների շարքը միջին չափի էլեկտրականացված քրոսովերի հաշվին, որը տեղ կզբաղեցնի Range Rover Evoque-ի եւ Range Rover Velar-ի միջեւ։ Նորույթը կստեղծեն MLA-ի հարթակի վրա եւ կվաճառեն ամբողջովին էլեկտրական սարքավորումներով հագեցած տարբերակներով, ինչպես նաեւ չափավոր եւ լիցքավորվող հիբրիդային համակարգերով, հայտնում է Motor-ը։

Land Rover նոր քրոսովերը կդառնա ապրանքանիշի առաջին մոդելը, որի համար դիզայնը, հարմարավետությունը եւ ճանապարհներին պահվածքը ավելի առաջնային կլինեն, քան ամենագնացային հատկանիշները։ Հավանաբար, ապագայում Range Rover-ի ամբողջ շարքը կթողարկվի մայրուղիներում երթեւեկության որակի շեշտադրմամբ։

Land Rover-ի շեֆ-դիզայներ Ջերի Մակգովերնը AutoExpress-ին ակնարկել է ապրանքանիշի դիրքվորման մեջ առաջիկա փոփոխությունների մասին։ «Եթե այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Bentley-ն եւ Rolls-Royce-ը, կարող են ստեղծել ամենագնացներ, ապա ինչու Land Rover-ը կամ Range Rover-ը չեն կարող շքեղ ավտոմեքենաներ թողարկել»,- հռետորական հարց է տալիս մասնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ