News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ունենք իրողություն, երբ Հայաստանի ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության մեր գործընկերները ԲՀԿ-ից բազմիցս համոզվել են, որ եթե նախագիծ են բերում, որը տրամաբանական է, հիմնավորված է, մենք համագործակցության ձեռք ենք մեկնում, շատ հարցերում զիջում ենք, նպաստում ենք, որ առանց կոնֆլիկտի լավագույն լուծումները լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծին եւ նրա ելույթին:

Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը օրինագիծ էր ներկայացրել, որով արգելվում է նույնասեռականներին երեխա որդեգրել: Այդ հարցի ներկայացման ժամանակ իր եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ վեճ ծագեց:

«Բայց երեւի պետք է ցույց տալ, որ մարտնչում է ինչ-որ կարեւոր բաների համար: Հետեւաբար, մեկ էլ այսօր ելույթ ենք լսում, որ մենք 1,5 տարի իշխանություն ենք եւ տեսեք, սոցիալական հարցերը դեռ չեն լուծվել: Լսում ենք մի կուսակցությունից, որը 1,5 տասնամյակ ԱԺ-ում է, դրա մի մասը կառավարության մաս է եղել, մի մասն էլ փնտրտուքների մեջ է եղել՝ իշխանություն է, թե ընդդիմություն: Մեկ էլ մեզ հիշեցնում եք, որ այսքան ժամանակ եք ծախսել:

Օրակարգ են բերում մի բան, հետո ներկայացնում են, թե մենք ինչ-որ մի բան դեմ ենք: Իրականությունը պարզ է, երբ որ կա Սահմանադրություն, երբ կա արդեն կարգավորված հանգամանք, երբ կա իրողություն, որ նման բան տեղի չի ունենում, պետք է ներկայացնել, որ կարեւոր հարցի հետ կապված դրոշ ենք բարձրացրել: Կարեւորություն հաղորդել սեփական արածներին: Մի արեք այդպես, մենք ձեր նկատմամբ շատ հարգալից ենք, թեեւ շատ բան կարող ենք հիշեցնել ձեր անցած ճանապարհից, արածից, մանիպուլյացիաներից եւ այլն:

Վերադարձեք համագործակցային դաշտ եւ հանգիստ աշխատեք»:

«Ի՞նչ եք խոսում, պարո´ն Պետրոսյան, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Արարատ Միրզոյանն ու Գեւորգ Պետրոսյանը վիճեցին

Տպել
Ամենաշատ