News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։

Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։

Ինժեներական տեխնիկական միջոցների եւ սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։

Տպել
Ամենաշատ