News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացել, որն էլ արտացոլվում է ոչ միայն երկու երկրների գործադիր, այլեւ՝ օրենսդիր իշխանությունների ավելի սերտ համագործակցությամբ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը: Կոնգրեսական Ֆրանք Փալոնի հետ հանդիպումից առաջ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նշում է, որ հայ խորհրդարանականները նախատեսում են մի շարք ուղղություններով ակտիվացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ.

«Մենք, որպես խորհրդարանականներ, կարեւորում ենք, որ այդ հարաբերություններին, այդ ռազմավարական երկխոսությանը հաղորդվի որոշակի բովանդակություն խորհրդարանի տեսանկյունից»:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» դաշինքից Տաթեւիկ Հայրապետյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը Կոնգրեսում էր՝ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրանք Փալոնի հետ, որի ընթացքում խորհրդարանականները հատուկ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար: «Հայաստանում մեծ ջերմությամբ են անձագանքել կոնգրեսականների այդ կարեւոր որոշմանը», - հանդիպման ընթացքում նշեց Լիլիթ Մակունցը:

«Երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեզ ասաց, որ այդ բանաձեւը քվեարության է դնելու, մենք չէինք կարող զսպել արցունքները», - արձագանքեց կոնգրեսականը:

Ֆրանք Փալոնի խոսքով, Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հաջորդած ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունները եւ ժողովրդավարական բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են երկրի վարկանիշը ԱՄՆ-ում՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ բացելով.

«Այս այցի ընթացքում Հայաստանի մեր գործընկերների հետ մենք նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում: Խոսքը գնում է կիբերանվտանգության, հաղորդակցության ոլորտների մասին, սակայն նաեւ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման վերաբերյալ»:

Վաշինգտոնում երեք օրերի ընթացքում հայ խորհրդարանականները հանդիպումներ կանցկացնեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ քննարկումների կմասնակցեն ԱՄՆ-ի պետական կառույցներում եւ հասարակական կազմակերպություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ