News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես հուսով եմ, որ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է դասախոսական կազմի հետ քննարկման: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, դոցենտ  Նարինե Դիլբարյանը:

«Կարծում եմ մեր հանդիպումը կկայանա եւ հարցը կլուծվի ի դրական»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումը բաց կլինի, քանի որ իրենք թաքցնելու բան չունեն:

«Այդ հրատապ հանդիպումը կարծես թե համընկնում է նաեւ նախարարի դիրքորոշման հետ: Եթե հանդիպումը չլինի, կմշակվեն այլ քայլեր: Նախարարությունը չպետք է հայոց լեզվի զարգացմանը նպաստելու իր իրավասությունները պատվիրակի այլ կառույցների, ինչպիսիք են բուհերի գիտական խորհուրդները»,-ասաց նա:

Դիլբարյանը նշեց, որ եթե խոսում են բուհերի ինքնավարության մասին, ապա պետք է նաեւ բուհերի ռեկտորները, ամբիոնի վարիչները, դեկանները ընտրվեն ինքնավարության մթնոլորտումընտրությունը, իսկ ներկայացված նախագծով բուհական ինքնավարությունն իջեցվում է: Այսինքն ստեղծվում է մի բուրգ, նախարարությունն ունենալով մեծամասնություն, կարող է իր թեկնածուին առաջադրել, նպաստել նրա ընտրությանը, իսկ հետո ռեկտորը նշանակում է մնացելոց: Սա եւս քննարկելիք հարց է, եթե խոսվում է բուհական ինքնավարության մասին»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Տպել
Ամենաշատ