News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը ՊՊԾ գնդում կրակողների մեջ չի եղել, եկել է վերջում, երբ ոստիկան Գագիկ Մկրտչյանն արդեն ստացել էր վիրավորումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթացող «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ասաց գործով մեղադրյալ Սեդրակ Նազարյանը։

Նա ասաց, որ պատասխանելու է միայն ոստիկանների վիրավորվելու վերաբերյալ հարցերին. «Մնացած հարցերին չեմ պատասխանի»։

Հարցին՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանն ո՞ւմ կողմից է հրազենային վնասվածք ստացել, Նազարյանն ասաց.

«Չգիտեմ՝ ում կողմից է ստացել վիրավորումը, եղել է ուշ ժամ, վիրավորումը ստացել է ներսում՝ միջանցքում։ Այդ վիրավորումը մեկ վայրկյան է տեւել, դրանից հետո ձայներ, գոռոցներ են եղել, որն էլ ուշադրություն է գրավել։ Գագիկ Մկրտչյանը մտել է իր աշխատասենյակ, հետեւից մտել ենք, ասել ենք՝ դուրս արի, գնա, մի մնա այստեղ։ Ինքն էլ դուրս է եկել, գնացել է»։

Հարցին՝ վիրավորում ստանալու ժամանակ «Սասնա ծռերի» անդամներից միջանցքում ովքե՞ր են եղել, Սեդրակ Նազարյանն ասաց Արայիկ Խանդոյանը, Պավլիկ Մանուկյանը, ինքը եւ մի քնաի ոստիկաններ։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանի հարցին՝ արդյոք նա տեսե՞լ է իրեն վիրավորման պահին միջանցքում, Սեդրակ Նազարյանն ասաց, որ չի տեսել.

«Ինքս Արմենի հետ եմ եղել մեքենայում, Արմենը վարորդն էր։ Մեքենայով չէինք կարող չենք մտնել, դրա համար ոտքով գնացինք։ Հետո անցավ մի 2 օր, ես Արմենին հարցրի՝ դու որտե՞ղ ես Գագիկին տեսել, ասաց՝ ստեղ՝ КПП-ում։ Ասաց, որ Արմենը Գագիկի հետ ինչ-որ խոսակցություն է ունեցել, Արմենն ասել է՝ որտե՞ղդ ա թեւդ ա՞, ասել է՝ դե լավ ես պրծել էլի։ Արմենը վերջում է եկել ՊՊԾ»։

Նա պատմեց, որ երբ մուտք են գործել ՊՊԾ շենք, բարձրացել են շենքի երրորդ հարկը, այնտեղ տեսել են ոստիկան Գագիկ Մկրտչյանին. «Գագիկը հերթապահ մասում էր, ասեցինք՝ մուտքի դուռը բաց։ Ինքը հետ գնաց ու դուռը չբացեց, մենք կրակեցինք, բայց իրեն զգուշացրինք, որ հեռու գնա։ Կրակողներից մեկը ես էի։ Արմեն Բիլյանը զինված չի եղել, վարորդներին զենք չի բաժանվել։ Բոլորս մեր մեջ արդեն ընկալել էինք, որ մարդու վրա զենք չի պահվելու։ Հերթապահ սենյակում մթություն էր, հեռուստացույցը աշխատում էր, երբ Գագիկը մտավ ներս»։

Սեդրակ Նազարյանի պատկերացմամբ՝ Գագիկ Մկրտչյանի վիրավորումը գնդակի անդրադարձն է եղել պատից. «Եթե մարդուն կրակում են, ինչ գնդակ էլ լինի, ընկնում է այդ հարվածից, բայց ինքը չի ընկել, ինչը հուշում է, որ այդ գնդակի թափքը ընկած է եղել»։

Սեդրակ Նազարյանի հարցաքննությունից հետո, ըստ դատակոչի ցուցակի՝ պետո է հարցաքննվեր գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալ։

Դատարանն էլ որոշեց հրապարակել նախաքննության ժամանակ տված Սմբատ Բարսեղյանի ցուցմունքները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ