News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նիստում նոյեմբերի 14-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորներն ընդունել են գործող օրենքների մի շարք փոփոխություններ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Խորհրդարանականներն ընդունել են.

Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 94, միաձայն);

«Տարածքային կառավարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 81, դեմ՝ 14);

«Պետական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 97, միաձայն);

«Մաքսային ծառայության մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 93, ձեռնպահ՝ 2)։

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին նաեւ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների.

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ Ջրօգտագործողների ընկերությունների միության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 71, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 12);

Քրեակատարողական օրենսգքրում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 96, միաձայն);

«Սնանկության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 98, միաձայն);

«Պետական կառավարման մարմինների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 98, միաձայն);

«Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 85, դեմ՝ 13)։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել