News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մշակույթի մի շարք գործիչներ հայտարարություն են տարածել ի աջակցություն վերջին օրերին Երեւանում դասադուլեր, նստացույցեր անցկացնող երիտասարդների, որոնք բողոքում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքից եւ պահանջում նախարարի հրաժարականը:

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մեկ նախախարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։

Հիշյալ ոլորտներում կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, տարակուսանք և բնական ընդվզում են առաջացնում հասարակության ամենալայն շրջանակներում։

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, որը դեմ է ազգային ինքնությունն ու ազգային համեարշխությունը խաթարող գործողություններին, ազգայինի և համամարդկայինի արհեստական հակադրությանը, որդեգրված քաղաքականության մեջ խմբագրումներ կատարելու իշխանությունների անդրդվելիությանը։

Արդարացի համարելով երիտասարդների ընդվզումը, մեր համաձայնությունն ու զորակցությունը հայտնելով նրանց՝

Կոչ ենք անում հայրենի մտավորականներին՝ սատարել ազգային արժեքների եւ ազգային արժանապատվության համար ոտքի ելած հայ երիտասարդներին։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ՝ ականջալուր լինել հայ երիտասարդությանը, գիտամանկավարժական և մշակութային հանրությանը։

Դավիթ Գասպարյան ԲԳԴ˒ պրոֆեսոր

Համլետ Գևորգյան ՊԳԴ˒ պրոֆեսոր

Դավիթ Սարգսյան գրող˒ հրապարակախոս

Վիգեն Ստեփանյան դերասան˒ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կարին Տոնոյան «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն

Ռազմիկ Դավոյան բանաստեղծ

Աշոտ Ավագյան գեղանկարիչ˒ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Սերժ Սրապիոնյան ԲԳԹ˒ դոցենտ

Ալվարդ Պետրոսյան գրող˒ հրապարակախոս

Սարգիս Քելյան ԵՊՀ˒ դոցենտ

Գագիկ Մարկոսյան ԵՊՀ˒ դոցենտ

Արսեն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ

Շահեն Խաչատրյան ԵՊՀ˒ դոցենտ

Պետրոս Դավթյան ԵՊՀ˒ դոցենտ

Սեյրան Սուվարյան ԵՊՀ˒ դոցենտ

Վահագն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ

Սերգեյ Առաքելյան արվեստագետ˒ ՀՀ արվեստի գաստակավոր գործիչ

Թադեւոս Տոնոյան բանաստեղծ˒ ԵՊՀ դոցենտ˒ «Կանչ» պարբերականի խմբագիր

Արտակ Մովսիսյան ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ˒ ԲԳԴ

Ռիտա Սաղաթելյան ԵՊՀ դոցենտ

Փիրուզա Մելիքսեթյան ՙԻրատես՚ պարբերականի գլխ. Խմբագիր

Նելլի Շահնազարյան արձակագիր˒ դրամատուրգ

Վահրամ Վարդանյան ԵՊՀ դոկտոր˒ պրոֆեսոր

Նիկա Բաբայան երաշժտական պրոդյուսեր

Հակոբ Ավետիքյան «Ազգ» թերթի խմբագիր

Աշոտ Մանուկյան դիզայներ»:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է՝ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծից, ըստ որի բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Զուգահեռաբար ՀՅԴ երիտասարդական միության անդամերը նստացույց են անցկացնում նախարարությունների շենքի մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ըստ երիտասարդների՝ նախարարը վարում է ապազգային քաղաքականաթյուն:

Տպել
Ամենաշատ