News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անուշ Ներսիսյանը իր վարած Nissan մակնիշի 36 AT 368 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը Երեւանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդին հեռացրել են դեպքի վայրից, քանի որ այնտեղ էին ժամանել մահացածի հարազատները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ