News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկում է ճանապարհ բացել իր ղեկավարած շրջանից դեպի Վրաստան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ այդ մայրուղին Ռուսաստանին թույլ կտար լոգիստիկա ստեղծել հարեւան երկրի հետ։ Քադիրովն ասել է, որ ճանապարհի կառուցման վերսկսման առաջարկությունն անհրաժեշտ է ներկայացնել դաշնային կենտրոնի քննարկմանը։

«Իթում Կալայից մինչեւ Վրաստան  40-50 րոպեի ճանապարհ է, եւ այնտեղ մենք ճանապարհ ենք ունեցել։ Եթե ճանապարհը բացենք, ապա Թուրքիայով արդեն Եվրոպա կհասնես, Հյուսիսային Կովկասի համար դա շատ անհրաժեշտ ճանապարհ է, ինչպես նաեւ երկաթուղին։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է բացենք ճանապարհը»,- ասել է Քադիրովը։

Մայրուղու շինարարությունը, որը Չեչնիայի բարձրլեռնային Իթում Կալայի շրջանից դեպի Վրաստան կտանի, սկսվել է հանրապետությունում առաջին ռազմական գործողության ավարտից հետո։ Վրացական կողմը սառեցրել է ճանապարհի շինարարությունը 1998-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի իշխանությունները ծրագրում են առաջիկայում սկսել արագընթաց ավտոմայրուղու շինարարություն Ռուսաստանի հետ սահմանին, մայրուղու երկարությունը կկազմի 23 կիլոմետր։ Երկրի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ դա կլինի Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելով։ Նա ճանապարհն անվանել է «պատմական նշանակության նախագիծ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ