News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Շուշին ազատագրվելու հաջորդ օրը ես մտածում էի՝ ինչու այսքան հեշտ զիջեցին Շուշին, ինչու այսքան հեշտ պարտվեցին, որ թվում էր Շուշին անառիկ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«Հետո երբ քայլում էի Շուշիում, տեսնում էի, որ բակերը, այգիները մշակված չեն: Այսինքն նրանք չէին հավատացել իրենց վաղվա օրվան, դրա համար էլ չկարողացան պահել Շուշին:

Հիմա պատերազմի հավանականություն կա, մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմին, թե ոչ: Իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե՞ հաղթենք:

Հիմա եթե մի ղեկավար ուզում է ժողովրդին ոտքի հանի եւ իրենից թվաքանակով մեծ հակառակորդին հաղթի, պետք է միասնականություն ստեղծի ժողովրդի մեջւ, հայրենասիրություն ստեղծի: Մեր մեջ դա՞ է տեղի ունենում, թե օր օրի պառակտում է, քայքայում է, նվաստացնում է: Ով խոսում է, թալանի ու կոռուպցիայի մի հոդված կպցնում են պոչին: Դրանք դարձել են տեռորի միջոց՝ քաղաքական միտքը խեղդելու համար: Այսպես մենք չենք կարող գնալ ու հաղթել կռվում: Այսօր ունենք վարկաբեկված սպայական կազմ, ունենք բանակ, որտեղ խոսում են միայն թալանի ու կոռուպցիայի մասին, որտեղ ապրիլյան նահատակներն են շահարկման նյութ դառնում»,-ասաց Հրանտ Մարգարյանը:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախում արած հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

«Ասում է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Դա ղարաբաղիցներին ասված խոսք է, այսինքն ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է: Դրա համար է ասել, դա չի ասել ադրբեջանցիների համար: Ես վստահ եմ, որ ինքը ասելու է, որ երբ այդպիսի բան է հայտարարել, հենց դա է նկատի ունեցել:  Ոչինչ, որ դա խանգարել է այն մարտավարությանը, որ ինքը մշակել է բանակցային սեղանի վրա:

Ասում է՝ երեք երկրների համար պետք է լուծումն ընդունելի լինի, եւ ոչ մի նախկին նախագահ նման բան չի ասել: Այսինքն ենթատեքստում ասում է՝ ես հավելյալ մի բան կարող եմ զիջել, որ նախորդները պատրաստ չէին զիջել: Էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից ավել զիջի: Այս շփոթը քաղաքական ղեկավարության կեցվածք չի»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ