News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խելացնոր ծրագիր է անվանել անվճար ինտերնետի մասին ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի խոստումը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ճանապարհային, հեռուստահաղորդակցման, գիգաբիտային ինտերնետի ոլորտներում ներդրումների ահռելի ծրագիր ենք ֆինանսավորում, այլ ոչ թե խելացնոր ծրագրեր ենք իրականացնում»,- ասել է Ջոնսոնը:

Քորբինն ավելի վաղ Twitter-ում գրել է, որ Մեծ Բրիտանիայում տների միայն 8-10%-ն է միացված օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետին, նա խոստացել է ընտրվելու դեպքում արագ եւ անվճար ինտերնետ ապահովել բոլորի համար:

Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրություններում հաջողության դեպքում լեյբորիստները ծրագրում են մասնակիորեն ազգայնացնել բրիտանական BT հեռուստաընկերությունը՝ «ինտերնետ-ենթակառուցվածքի լուրջ թարմացման» համար: Նրանց ծրագրերի համաձայն՝ ինտերնետ անվճար հասանելիությունն անհրաժեշտ է ապահովել նախ գյուղական շրջաններում, եւ միայն 2030-ին այդ պրակտիկան իրականացնել ամբողջ երկրում:

Քորբինի հայտարարությունից հետո BT-ի ակցիաներն էժանացել են 4%-ով: Սակայն դրանից հետո հեռուստահաղորդակցման հսկայի արժեթղթերը ընկել են եւ այժմ վաճառվում են Լոնդոնի բորսայում 2%-ով ավելի էժան, քան նախորդ սեսիայի Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն դեկտեմբերի 12-ին: YouGov ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ Պահպանողական կուսակցությունն առաջ է ընկել լեյբորիստներից 14 տոկոսային կետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ