News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ հրապարակում էի արել DJ-ից աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանի նոր նկրտումների մասին, որից հետո ինձ զանգահարեցին իմ նախկին գործընկերները եւ պատմեցին երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմություններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պարզվում է, 2018 թ. մայիսի 10-ին նորընծա վարչապետի կողմից «ընկերս է» կարճառոտ հիմնավորմամբ աշխատակազմին ներկայացվելուց հետո հայտնի դիջեյը ձեռնամուխ եղավ իր «պարտականությունների» «կատարմանը»։

Ի թիվս աշխատակազմ ղեկավարելուց շատ հեռու լինելու՝ նրա դրսեւորած բազմաթիվ ապացույց-կիքսերի՝ դիջեյը աշխատակազմի մի ամբողջ խումբ աշխատակիցների (որոնց թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի խումբ պրոֆեսիոնալների, որոնց հետ ինքս աշխատելու հնարավորություն եմ ունեցել ժամանակին) աշխատանքից ազատել է ակնհայտ ապօրինի եւ առանց որեւէ հիմնավորման։

2018 թվականի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ նույն թվականի հունիսի 29-ի ամսաթվով:

Գործընկերներիցս մեկը նշեց, որ իրեն նա ոչ միայն չի վճարել աշխատած ամսվա համար, ոչ միայն չի բարեհաճել ընդունել եւ գոնե բացատրություն տալ, թե ինչ հիմնավորմամբ է մարդն առանց ծանուցման եւ այլ պարտադիր պայմանների կատարման ազատվել աշխատանքից, այլեւ չի պատասխանել այդ թեմայով իրեն ուղղված նամակներին:

Փաստորեն կառավարությունում ոչ միայն կամայականորեն անձանց կարող են ազատել աշխատանքից, այլեւ անպատասխան թողնել բոլոր այն գրությունները, որոնք օրինական կարգով մուտքագրվում են կառավարության աշխատակազմ, բայց բովանդակությունը դիջեյական քիմքին անհաճո է»:

Տպել
Ամենաշատ