News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիրը: Ճապոնիայի խորհրդարանում քվեարկությունը, որը հեռարձակել են ճապոնական հեռուստաալիքները, տեղի է ունեցել երեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթն այժմ պետք է վավերացվի Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում՝ այնտեղ համապատասխան բանավեճերի անցկացումից հետո:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին Նյու Յորքում նոր առեւտրային համաձայնագիր էին կնքել, որը գարնանից սկսված բանակցությունների արդյունքն է: Կողմերը նաեւ պարտավորվել են հասնել ազատ առեւտրի մասին համընդգրկուն համաձայնագրի ստորագրմանը:

Ըստ սեպտեմբերի վերջին կնքված համաձայնագրի՝ Ճապոնիան պարտավորվում է 2033 թվականին ամերիկյան տավարի մսի սակագինը 38,5 տոկոսից նվազեցնել մինչեւ 9 տոկոս, ինչպես նաեւ հաջորդ տարվա ապրիլից գինին՝ 15 տոկոսից մինչեւ 7,1 տոկոս: ԱՄՆ-ից ներմուծման քաղաքականության վերանայումը կառնչվի նաեւ այլ արտադրանքների, ներառյալ ցորենը, գարին, ընկույզը, եգիպտացորենը:

Իր հերթին Վաշինգտոնը չի բարձրացնի ճապոնական ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը, ինչից ամենից շատ վախենում էին ճապոնական ավտոարտադրողները, որոնց համար ԱՄՆ շուկան առանցքայիններից մեկն է: Միացյալ Նահանգներում ընդհանուր սակագների նվազեցում կամ չեղարկում կկատարեն 42 կետով, ներառյալ գյուղատնտեսական արտադրանքը, սոյայի սոուսը, մաստակը, հեծանիվները, գոլորշու տուրբինները եւ երաժշտական գործիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ