News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ՝ առերեսում Արշակ Կարապետյանի հետ Քոչարյանի բացակայությամբ, խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել պարտավորությունները եւ չի վերադարձրել անձնագիրը, ինչպես նաեւ մերժել է այդ մասին միջնորդությունը, քննիչը, չնայած դատավոր Ազարյանի որոշմանը Քոչարյանին ազատելու մասին՝ անձնական երաշխավորությամբ, պահանջել է չբացակայելու ստորագրություն, կալանքի տակ է դրված գույքը, առգրավվել է գույքը, որը կապ չունի գործի հետ, եւ իրերը մինչեւ այժմ չեն վերադարձվել, գործի նյութերը վերցվել են միակողմանի, եւ դատարան չեն ներկայացվել տվյալներ, որոնք հերքում են մեղադրող կողմի քննիչների ցուցմունքները, կամավոր ձեւով անհասկանալի տրամաբանությամբ առանձնացվել է Ռոբերտ Քոչարյանին վերաբերող մասը։

«Մենք կարծում ենք, որ մեղադրանքի կողմը հատուկ թաքցնում է նյութերը, որոնք կարող են վնասել մեղադրանքին»,- ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ բոլոր նյութերը տրամադրելու միջնորդությունը քննիչը մերժել է։ Չնայած այս խախտումներին՝ դատախազը հավաստել է մեղադրական եզրակացությունը։ Փաստաբան Հայկ Ալումյանն ավելացրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ընդունել է ազատման որոշում։

«Երկու օր անց, վարչապետի կոչով, փակվեցին դատարանները։ Դրանց մասնակցեցին մի շարք բարձրաստիճան անձինք, այդ թվում պատգամավորներ։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործություն՝ նախատեսված ՔՕ-ով։ Համաձայն ՔՕ-ի՝ դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել։ Այս դեպքում նման պարտավորություն կրում է այդ թվում եւ դատախազ Պետրոսյանը, քանի որ իրականացնում էր այս գործի վերահսկողությունը»,- նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցողը կապված էր հենց Քոչարյանի գործի ու դատարաններն ահի մեջ պահելու ձգտման հետ։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատախազը պարտավոր էր քրեական գործ հարուցել, ինչը չի արել։ «Միտումնավոր անգործություն ցուցաբերելով՝ դատախազը դիտավորյալ նպաստել է դատարանների վրա ճնշմանը, որպեսզի նրանք այլեւս չկարողանան ազատման վճիռ կայացնել»,- նշել է փաստաբանը։

Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ դատարանը չհասցրեց խոսք տալ բոլոր կողմերին։ Այսօր դատարանը կշարունակի քննարկել դատախազի բացարկի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հույս ունենք, որ դատավոր Պապոյանը օրենքի խախտման չի դիմի՝ նույնիսկ ճնշման տակ. փաստաբան
Այս անգամ փաստաբաններին թույլ են տվել մասնակցել դատավորի ընտրության գործընթացին…
Նպատակ ունեն շարքից հանել իրենց համար անկանխատեսելի դատավորներին. Ռոբերտ Քոչարյան
Սա մի գործիք է ձեւավորելու, որը 2 կողմն էլ կարող են կիրառել դատական պրակտիկայում…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նրա հետ չի քննարկել Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը
Հայկ Ալումյանը երկրորդ նախագահի հետ չի քննարկել Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրաքը...
Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ (ֆոտո)
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր...
Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը
Միջնորդությունը հերթական դատավորից ազատվելու գործիք է, որը կարող է անկանխատեսելի որոշում կայացնել…
Պարոն Քոչարյանը պարտավոր չէ մնալ կալանքի տակ, որովետեւ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է արձակուրդ գնալ.Հայկ Ալումյան
Դատախազները ճիշտ չեն ասում…
Ամենաշատ