News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը կալանավայրից նամակ է հղել։

«Երկար լռությունից հետո որոշեցի գրել...

Ողջույն, իմ գաղափարակից ընկերներ ջան:Ճիշտ է, ես հիմա գտնվում եմ ապօրինի անազատության մեջ, բայց վստահ եմ, որ դուք շարունակում եք մեր պայքարը հանուն արդարության, հանուն մեր վառ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության: Մեր պայքարը արդար է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք:

Մերօրյա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը չի կարող երկար կյանք ունենալ: Նրանք այսպիսի քայլերով փորձում են մեզ լռեցնել, կոտրել մեզ, որը չի հաջողվի, քանի որ մեր կամքն անկոտրում է: Նմանատիպ քաղաքականություն վարելով` ներկայիս իշխանությունների միակ և առաջնային խնդիրը պետք է լինի նոր բերդեր և կալանավայրեր կառուցելը, քանի որ եղածներն այլևս բավարար չեն լինելու մեզ բոլորիս ձերբակալելու և ապօրինի կալանքի տակ պահելու համար:

Մեր շարքերը օրեցօր համալրվում են: Մեզնից ինչ-որ մեկի կալանավորվելիս շարքերը չեն նոսրանում, այլ հակառակը` գնալով ավելանում են:

Պի՛նդ եղեք, իմ գաղափարակի՛ց ընկերներ, միևնույն է գալու է այն օրը, երբ մենք նորից կմիանանք ձեզ և միասին կշարունակենք մեր պայքարը, որը միայն մեկ վերջաբան կարող է ունենալ` դա հաղթանակն է»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:

Տպել
Ամենաշատ