News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կոչ է արել կառավարություններին «շատ հրապարակային դիրքորոշում որդեգրել» եւ պաշտպանել Հարավչինական ծովում ինքնիշխան իրավունքները՝ ավելացնելով, որ հավաքական գործողությունները հաղորդագրություն ուղարկելու լավագույն միջոցն են Չինաստանը ճիշտ ուղու վրա դնելու համար, տեղեկացնում է AP-ը։

Էսփերը անհանգստություն է հայտնել Չինաստանի ավելի համառ գործողությունների առիթով վիճելի ջրերում՝ ֆիլիպինցի գործընկեր Ջելֆին Լորենցանի հետ Մանիլայում հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ մասնակիցների մեծ մասը «շատ անհանգիստ է Չինաստանի չափից ավելի հավակնություններով» եւ նրա կողմից «միջազգային օրենքների եւ նորմերի չկատարմամբ»։

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք զբաղեցնել շատ հրապարակային դիրքորոշում եւ պաշտպանել մեր ինքնիշխան իրավունքները եւ ընդգծել օրենքի կարեւորությունը»,- ասել է Էսփերը լրագրողներին Մանիլայում։

Էսփերի խոս            քով՝ ամերիկյան զորքերը Հարավչինական ծովում ավելի շատ գործողություն են իրականացրել անցած տարի նավագնացության ազատության ապահովման գծով, քան նախորդ տարիներին, որպեսզի ընդգծվի միջազգային իրավունքի պահպանման կարեւորությունը։

«Հստակ ազդանշանը, որը մենք փորձում ենք ուղարկել, այն չէ, որ մենք դեմ ենք Չինաստանին որպես այդպիսին, այլ այն, որ մենք բոլորս կողմ ենք միջազգային կանոններին եւ օրենքներին»,- ասել է նա։ «Մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է հետեւի դրանց, եւ որ հավաքական գործողությունները Չինաստանը ճիշտ ուղու վրա դնելու լավագույն միջոցն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ