News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խաչատուրյան քույրերի փաստաբանները Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե եւ ԱԴԾ դիմում են ուղարկել՝ պահանջելով ստուգել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի կապը դատախազության բարձրաստիճան աշխատակիցների հետ: ՏԱՍՍ-ին քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է, որ նրանց հոր ծանոթությունը դատախազների հետ դուստրերին թույլ չի տվել դիմել ոստիկանության օգնությանը:

«Հենց Միխայիլ Խաչատուրյանի եւ այդ դատախազների միջեւ կապի առկայությունն է մեր պաշտպանյալների համար բացառել իրավապահ մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունը»,- ասել է պաշտպանը: Նա հավելել է, որ փաստաբանները Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը, ԱԴԾ-ին եւ Քննչական կոմիտեին խնդրել են ստուգել Միխայիլ Բաղդասարյանի եւ 2 դատախազների միջեւ կապի առկայությունը:

Ըստ Պարշինի՝ խոսքը Խաչատուրյանի ծանոթության մասին է 2018 թվականի հոկտեմբերին Կոստրոմայի մարզում ավտովթարի հետեւանքով զոհված գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի եւ Մոսկվայի Հյուսիսարեւելյան վարչական շրջանի գործող դատախազ Անրի Ռիզաեւի մասին է: Պարշինն ընդգծել է, որ նախաքննության ժամանակ այս վարկածը չի ստուգվել, մինչդեռ գործի նյութերում նրանց միջեւ նամակագրություն կա «իր հարցերի եւ խնդիրների լուծման համար» դատախազության աշխատակիցներին դիմելու վերաբերյալ, որը վկայում է նրանց ծանոթության մասին:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝  նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը եւ պարզաբանել, որ հոր հետ անբարյացակամ հարաբերություններ էին հաստատվել, քանի որ նա երկար ժամանակ իրենց բարոյական եւ ֆիզիկական տառապանքներ է պատճառել։ Հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ Խաչատուրյանի մոտ անձի խանգարում կար, իսկ ավագ դստեր մոտ փորձագետները հայտնաբերել են հոր կողմից ոտնձգությունների եւ ծանակման հետեւանքով հոգեկան խանգարում:

2018 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը Խաչատուրյան քույրերին կալանավորել էր: Սեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը փոփոխել էր նրանց նկատմամբ խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքով, որից հետո նրանք դատարանի դահլիճից ազատ էին արձակվել: Ընտրված խափանման միջոցի համաձայն՝ աղջիկները չեն կարող գիշերային ժամերին լքել բնակության վայրը եւ միմյանց հետ շփվել:  

Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ ՌԴ ՔՕ 105-րդ հոդածի երկրորդ մասով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն»: Միեւնույն ժամանակ, մեղադրանքի մեջ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողություններն իրականացրել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ նրանց հայրը երկար տարիներ բռնության է ենթարկել նրանց: Մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ծանոթանում են 30 հատորանոց քրեական գործի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ