News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի, tert.am-ին ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Հետաքրիր է, թե այդ անձինք ինչի՞ դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել», նշել է նա, պարզաբանելով, որ այժմ բուժվում է արտասահմանում եւ  առողջական վիճակը թույլ չի տալիս հանգամանալից անդրադառնալ ՀՔԾ հայտարարությանը: 

Կալանավորման որոշման եւ իր հանդեպ հետախուզում հայտարարելու առնչությամբ, Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ Հայաստանն իր հայրենիքն է այլ բնակության վայր ինքը չունի. «Առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ:  Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին», նշել է Սյունիքի նախկին մարզպետը:

Տպել
Ամենաշատ