News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նոր լիբերալ կառավարության կազմ են մտել 36 նախարարներ՝ 18 տղամարդ եւ 18 կին: Նրանք չորեքշաբթի հավատարմության երդում են տվել երկրին եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, որը Կանադայի ղեկավարն է: Կանադայի գեներալ-նահանգապետ Ժյուլի Պեյետի Օտտավայի Ռիդո Հոլլ նստավայրում տեղի ունեցած արարողությունը հեռարձակել են բոլոր ազգային հեռուստաալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինքը՝ Թրյուդոն հայտարարել է, որ Կանադայի նոր կառավարությունը մտադիր է կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման, տնտեսության ամրապնդման եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի վրա:

«Այսօր մենք ներկայացրեցինք նախարարների նոր կաբինետը եւ հասկանում ենք, որ մեզ առջեւում շատ աշխատանք է սպասում,- ասել է նա նոր կառավարության երդմնակալության ասրարողությունից հետո: - Մենք պետք է երկիրը միավորենք, կենտրոնանանք տնտեսության աճի, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի եւ կանադացիների անվտանգության վրա: Սա մեր առաջնահերթությունն է»:

Մինչեւ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնցում Թրյուդոյի Լիբերալ կուսակցությանը հաջողվել էր երկրորդ անգամ անընդմեջ հաղթել եւ այնուհետեւ կառավարություն ձեւավորել, կար 35 նախարար: Գլխավոր փոփոխությունը ՆԳՆ ղեկավարի պաշտոնում Ֆրանսուա-Ֆիլիպ Շամփանի նշանակումն է, որը մինչ այդ համակարգում էր Կանադայի ենթակառուցվածքների եւ համայնքների նախարարությունը: Դիվանագիտական գերատեսչության նախկին ղեկավար Խրիսթիա Ֆրիլանդը դարձել է միջկառավարական գործերի նախարար եւ փոխվարչապետ:

Միջկառավարական գործերի նոր նախարարությունը զբաղվելու է երկրի ներքին խնդիրների լուծմամբ: Այն ստեղծվել է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, որում իշխող Լիբերալ կուսակցությունը հաղթել էր, բայց չէր կարողացել ստանալ ձայների մեծամասնություն՝ ամբողջությամբ զրկվելով Կանադայի արեւմտյան հատվածի բնակիչների աջակցությունից: Ֆրիլանդը երկրի պատմության մեջ 10-րդ փոխվարչապետն է: Թրյուդոյի նախորդ կառավարության մեջ, որը ձեւավորվել էր 2015 թվականի ընտրությունների արդյունքներով, այդպիսի պաշտոն չկար:

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Թրյուդոյի նախորդ կառավարության 11 նախարարներ՝ ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինգհ Սաջանը, արդարադատության նախարար (համատեղությամբ նաեւ գլխավոր դատախազ) Դեւիդ Լամեթին, ֆինանսների նախարար Ուիլյամ Մորնոն եւ տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն:

Յոթ մարդ առաջին անգամ է մտել կառավարության կազմ: Նրանց թվում են Սթիվեն Գիլբոն, որը դարձել է կանադական ժառանգության եւ բազմամշակութայնության հարցերով նախարար, եւ Անիտա Անանդը, որը ղեկավարելու է պետական ծառայությունների, գնումների եւ հասանելիության ապահովման նախարարությունը: Այս երկու քաղաքական գործիչները նաեւ առաջին անգամ են ընտրվել խորհրդարան: Մնացյալ պաշտոնյաները մնացել են կառավարությունում, բայց այլ պաշտոններով, այդ թվում վարչապետի խորհրդականների:

Ներկայիս ընտրությունների արդյունքներով Թրյուդոն, ինչպես եւ 4 տարի առաջ, իր կառավարությունը ձեւավորել է գենդերային հավասարությունը հաշվի առնելով՝ նրա կառավարության ուղիղ կեսը կազմում են կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ