News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանական Սեմնան քաղաքում անցկացվում են ՀՕՊ վարժանքներ, որոնք ներկայացնում են կեղծ իրավիճակ Պարսից ծոցում, հայտնում է Mehr-ը։

Ինչպես հայտնել է ՀՕՊ բանակային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիրեզա Սաբախիֆարդը, զինվորական այդ վարժանքների ոլորտն իրենից ներկայացնում է Պարսից ծոցում, հատկապես Օրմուզի ջրանցքում կեղծ իրավիճակի ստեղծում։ «Դա նշանակում է, որ վարժանքներին մասնակցում են բոլոր այն համակարգերը, որոնք մենք օգտագործում ենք Պարսից ծոցում եւ Օրմուզի ջրանցքում սպառնալիքները հայտնաբերելու եւ դրանց դիմակայելու համար»,- ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքերով, զինվորական վարժանքները կազմված են երկու փուլից․ առաջինը՝ տարբեր սպառնալիքների հայտնաբերումն է, իսկ երկրորդը՝ թիրախի ոչնչացումը։ Պլանների համաձայն, ամենաբարդ եւ իրական ռազմական իրավիճակը կմշակվի վարժանքների ժամանակ, հավելել է հրամանատարը։

«Մեր նպատակներից մեկն այն է, որ ստուգենք հակաօդային պաշտպանության մարտունակությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի օդային տարածքը «կարմիր գիծ» է, եւ թշնամու կողմից ցանկացած ագրեսիա անպատասխան չի մնա։ «Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք ցանկացած ներխուժում նրանց ոչինչ չի տա, բացի նվաստացումից»,- ասել է Սաբախիֆարդը։

Զինվորական վարժանքները կանցկացվեն 416 000 ք/կմ տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ