News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երկաթուղային ոստիկանությունը 100 եվրոյով տուգանել է ֆրանսիացուն, որը մի քանի սանտիմ ողորմություն էր տալիս մի կնոջ Թուլուզի կայարանում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France 3 Occitanie ռադիոյին։

Ժերեմի անունով ուղեւորը մի բուռ մանրադրամ ստացավ տոմսերի ավտոմատից, երբ նրան մոտեցավ մի աղքատ կին երեխայի հետ միասին։ Չնայած երկաթուղային ոստիկանության աշխատակիցների նախազգուշացմանը, որ ողորմություն խնդրելն արգելված է, ճանապարհորդը կարիքավոր ընտանիքին 70 սանտիմ տվեց։ Արդյունքում՝ իրավապահներից մեկը նրան 100 եվրո տուգանքի վճարման անդորրագիր տվեց։

Ժերեմին ասաց, որ կբողոքարկի տուգանքը, եւ ամեն դեպքում չի պատրաստվում 100 եվրո վճարել 70 սանտիմ ողորմություն տալու համար։ Նա պնդում է, որ կինն իրենից փող չի խնդրել, եւ նա կամովին է օգնել նրան։

Ֆրանսիայի Երկաթուղու ազգային ընկերությունում (SNCF) Ֆրանս Պրես գործակալությանը տեղեկացրել են, որ խոսքը իրավակարգի պահապանների «անտակտ» վերաբերմունքի մասին է։ Երկաթուղայինները մտադիր են կապվել ուղեւորի հետ եւ չեղարկել նրան ներկայացված տուգանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել