News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը խոստացել է  2018 թվականի դեպքերի վերաբերյալ տեսաժապավենները լրագրողների հետ նայելուց հետո խոսել ամեն ինչի մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Երանոսյանը։

«Միասին ենք լինելու ու կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին, եւ արդյոք ոստիկանության գործունեությունը գոհացնո՞ւմ է իրեն, Երանոսյանն ասաց. «Ես ոստիկան չեմ, զինվորական եմ։ Ես հետեւում եմ բանակին»։

Դիտարկմանը, որ անցյալ անգամ լրագրողների հետ զրույցում ինքն ասել էր, որ այգի է մշակում, իսկ հիմա ձմեռ է այգի մշակելու խնդիր չկա, ինչո՞վ ե զբաղվում ներկայումս, Երանոսյանն ասաց. «Ջերմոց կմշակենք, չունենք՝ կունենանք»։

Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ բիզնեսներ, Երանոսյանն ասաց` չունի։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ