News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին այսօր՝ նոյեմբերի 22-ին, անպատասխան թողեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին հարցը, թե իսկապես Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակը վտանգ պարունակում է Հայաստանի համար։ Լրագրողների հետ զրույցում դեսպանը խնդրեց խոսել միայն կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին մասին։

«Ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել և կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին մասնակցել։ Արդեն մի քանի տարի է՝ այս միջոցառումն անցկացվում է։ Այն մեծ կարևորություն ունի նոր աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների և գործատուների միջև կապ ապահովելու և նաև գործատուների ակնկալիքները պոտենցիալ աշխատողներին հստակ ներկայացնելու առումով։  Եվ կարծում եմ, որ մեր ուշադրությունը պետք է բևեռենք հենց այս միջոցառմանը, այն պայծառ ապագային, որ մենք տեսնում են Հայաստանի համար, այն պայծառ ապագային, որ Հայաստանի ժողովուրդն է տեսնում իր համար»,-նշեց նա։

Հարցին, թե Հայաստանում դատաիրավական բարեփոխումներից հետո կլինեն ամերիկյան գործարարներ, որոնց կհետաքրքի երկիրը բիզնես գործունեության համար, դեսպանն ասաց․ «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ մեր աջակցության ծավալներն ավելացել են՝ հաշվի առնելով այն ներուժն ու հանձնառությունը, որ մենք տեսնում ենք Հայաստանում ՀՀ կառավարության կողմից։ Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ պետք է ապահովվի խաղի հավասար կանոններ, թափանցիկություն, պետք է լինի կանխատեսելիություն, որոշումների կայացման գործընթացը պետք է հստակ լինի։ Այստեղ մենք տեսնում ենք զգալի ջանք այդ ուղղությամբ, մենք փորձելու ենք ամերիկյան բիզնեսին ներկայացնել ինչ հնարավորություններ կան այստեղ և ՀՀ իշխանություններին ներկայացնել այն խնդիրները, որոնք ներդրողների համար կարող են մտահոգիչ լինի»։

Նրա խոսքով՝ կրթական ծրագրերի ֆինանսավորումն է աճել․ «Ես համոզված եմ, որ ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը Հայաստանի մարդիկ են, և անչափ կարևոր է մարդկային կապիտալում ներդրում անելը։ Նաև սա է պատճառը, որ ուղղություններից մեկը, որով ֆինանսավորումն աճել է, կրթական փոխանակումների ուղղությունն է, որը մանսագիտական կատարելագործման հնարավորություն կտա»։

Դեսպանը շեշտեց՝ տեսնում են դրական լիքեր բարեփոխումների ուղղությամբ․ «Այսօրվա Հայաստանի համար դրական է այն, որ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն Կառավարության հետ, ազատ են արտահայտելու իրենց կարծիքը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ