News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Իրաքում վերջին 24 ժամվա ընթացքում վեց ցուցարար է զոհվել, երբ անվտանգության ուժերը կրակ են բացել եւ արցունքաբեր գազ են օգտագործել Բաղդադում, հայտնում է AP-ը։

Անվտանգության ծառայության եւ հիվանդանոցի աշխատակիցները ասում են, որ երկու ցուցարարներ սպանվել են պատմական Ռաշիդ փողոցում ցույցը ցրելու ժամանակ։

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ցուցարարներից մեկն էլ զոհվել է Կերբելեում՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը հասցնելով 4-ի։

Ցուցարարները նաեւ անվադողեր են այրել Ախրար կամրջի մոտ՝ արգելափակելով դեպի այն անվտանգության ուժերի մուտքը։ Ցուցարարները զբաղեցնում են երեք ռազմավարական կամուրջներից յուրաքանչյուրի մի մասը։

Առնվազն 350 ցուցարարներ են զոհվել եւ հազարավորները վիրավորվել հոկտեմբերի 1-ից սկսված զանգվածային ցույցերի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ