News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում դատարանը երկրի ամենահայտնի գրոհայիններից մեկին մահապատժի է դատապարտել կառավարական օբյեկտների վրա տասնյակ հարձակումների մասնակցելու համար, հայտնում է AP-ը։

Ռազմական դատարանի հայտարարության մեջ ասվում է, թե Խիշամ Էլ Աշմավին՝ հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամը, որը դարձել է իսլամիստական գրոհային, մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մեջ եւ դատապարտվել է կախաղանի։

Եգիպտական իշխանությունները 41-ամյա Էլ Աշմավիին կապում են մի քանի խոշոր հարձակումների, այդ թվում ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահիմի դեմ 2013թ․ մահափորձի հետ, ինչպես նաեւ նրան մեղադրում են Լիբիայի հետ սահմանին անվտանգության ուժերի վրա հարձակվելու մեջ։

Լիբիա փախչելուց հետո նա փորձել էր հաստատվել երկրի արեւելքում իսլամական գրոհայինների եւ ծայրահեղականների շրջանում։ Էլ Աշմավին ստեղծել էր «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որը մեղադրվում է Եգիպտոսի Արեւմտյան անապատում հարձակումների մեծ մասի, այդ թվում 2017թ․ տեղի ունեցած գորհի մեջ, որի ժամանակ եկեղեցու ճանապարհին 30 քրիստոնյա ուխտավոր էր սպանվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ