News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր` նոյեմբերի 27–ին, ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ողջուներով հյուրերին կրկին ՀՀ դատախազություն այցելելու կապակցությամբ՝  գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ձևավորված հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության հարուստ փորձը, որը նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի իրականացման կարևոր նախապայման է հանդիսանում: Արթուր Դավթյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրի նախորդ այցից հետո անցած 2 տարվա ընթացքում Հայաստանում արմատական զարգացումներ են տեղի ունեցել դատաիրավական ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ինստիտուցիոնալ, օրենսդրական և կազմակերպական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որտեղ միջազգային գործընկեր կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն իր գոհունակությունն է հայտնել ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործմանն ուղղված համագործակցության նախագծերում ՀՀ դատախազության ներգրավվածության և այն շարունակելու դրսևորվող պատրաստակամության կապակցությամբ: Նա նշել է, որ առկա են նոր հնարավորություններ հատկապես դատախազության կարողությունների զարգացմանը նպաստելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական հիմքերի և իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացման, այս համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ եռակողմ ձևաչափով գործակցությամբ դատախազների վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ապահովում է բավարար հնարավորություններ և կառուցակարգեր ազգային, կրոնական, ռասսայական խտրականության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում, սակայն հանցավորության դեմ պայքարի գործիքակազմի և իրավական մտքի զարգացմանը զուգահեռ մշտապես արդիական է դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործման, նոր գիտելիքների ձեռքբերման խնդիրը:

Արթուր Դավթյանը հավելել է, որ հասարակության բնականոն կենսագործունեության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ստանում ամենատարբեր մակարդակներով ատելության և բռնությունների քարոզի քրեաիրավական հակազդման օրենսդրական գործուն, առավել ճկուն կառուցակարգերի ներդրումը, այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, որի ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում:

Քննարկվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող դատախազությունների կարիքների գնահատման ծրագրի ընթացքին, դատախազների գործառույթային անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել առավել ինտենսիվ դարձնել շփումները և տեղեկատվության փոխանակման գործընթացները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ