News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը Հայաստանից եւ Ղարաբաղից լրագրողների այցը Ադրբեջան եւ Ադրբեջանից լրագրողների այցը Հայաստան եւ Ղարաբաղ համարում է շփումները հաստատելուն ուղղված կողմերի մտադրության ցուցանիշ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ապրիլին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ժամանակ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնել են մարդասիրական հարցերի շուրջ աշխատանքներ սկսել: Դրանց թվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցերը: Այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել մարտին Վիեննայում: Նման այցեր են կայացել նոյեմբերի 17-21-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ:

«Մենք այդ համատեղ միջոցառումները դիտարկում ենք որպես շփումները հաստատելուն ուղղված կողմերի մտադրության ցուցանիշ: Մենք կարծում ենք, որ նման մարդասիրական ակցիաները, որոնք բնակչությանը խաղաղության պատրաստելու նպատակ ունեն, պետք է շարունակվեն: Եվ մենք, անկասկած, աջակցում ենք այդ միջոցառումներին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ մարդասիրական միջոցների հնարավոր ուղղություններից կարող է լինել անձանց ճակատագրերի թեթեւացումը, որոնք բանտարկված են կոնֆլիկտող կողմերի տարածքներում, ինչի մասին նշած է նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ