Իրանի ԱԳՆ-ը պատճառներ չի տեսնում միջուկային գործարքի հարցով վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընթացիկ հանգամանքներում միջուկային գործարքը եվրոպական երկրներին հիմքեր չի տալիս այդ մեխանիզմը գործարկելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին արձագանքելու Իրանի օրինական իրավունքին»,- ասել է նա:
Այդպիսով նա պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի այն հայտարարությանը, որ Փարիզը պատրաստ է գործարկել վեճերի կարգավորման մեխանիզմը:
Մուսավին այդ խոսքերն անպատասխանատու եւ ոչ կառուցողական է անվանել: