News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակարանամուտ են տոնել: Սկզբում նկուղում, ապա կիսակառույցում դժվար օրեր անցկացրած Տեր-Սահակյանները վերջապես տանտեր են դարձել: Բազմանդամ ընտանիքը երկար տարիներ զուրկ է եղել այդ հնարավորությունից: Տասնամյակների միակ առաջընթացը եղել է նկուղային հարկից կիսակառույց տեղափոխվելը, որի շինարարությունը նախաձեռնել է ընտանիքի պապը՝ Մհերը: Նրա սկսածը հնարավոր է եղել ավարտին հասցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն ամռանը կամավորական աշխատանքներ են իրականացրել Ծովինարում: Հերթական այցի նպատակն ավարտված շինարարության վերջնական արդյունքը տեսնելն ու կառուցված տան մեջ ուրախ առիթը նշելն է եղել: Տեր-Սահակյաններն անցյալում են թողել դժվար օրերի հիշողությունները: Այժմ փորձում են նոր կյանք կառուցել և վերականգնել իրենց առողջությունը, որը տուժել է տեղանքին բնորոշ խստաշունչ եղանակի հետևանքով՝ նկուղում և կիսակառույցում ապրած տարիներին:

«Այս երջանկությանը երկար ենք սպասել։ Անհնար է նկարագրել ուրախությունս, երբ տեսնում եմ՝ թոռներս վազվզում են լայն ու լուսավոր, տաք ու ապահով տան մեջ։ Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքները վայելեն նման երջանիկ պահեր»,-ասել է Մհերը։

«Երկար տարիներ, այս ծրագրի իրականացման ընթացքում՝ կարևոր դիտարկումներ ենք արել: Մեր աչքի առաջ բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են տարիների հուսահատությունն ու անզորության զգացումը: Դա ամենակարևոր ձեռքբերումն է: Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր ընտանիքի ու մեր կամավորների համար: Աշխատում էինք ոգևորությամբ. բոլորիս միավորում էր օգտակար լինելու նպատակը: Մեզ միացել էին անգամ տան փոքրերը, որոնց ներկայությունը մեծացնում էր պատասխանատվության զգացումը: Տեղի եղանակային  պայմանները մեղմ չեն, և մենք գիտակցում էինք, թե որքան կարևոր էր մինչև ձմեռ գործն ավարտին հասցնելը: Այսօր արդեն բնակարանամուտ ենք նշում և դա հրաշալի է: Ուրախ եմ հերթական ընտանիքի կյանքում արձանագրված դրական փոփոխության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բնակարանաշինության ծրագրի հաջողության գրավականն այն է, որ ընտանիքներն իրենք են դառնում իրենց տների կառուցողն ու պատասխանատուն: Այսպիսով, սեփական տանիք ունենալու ցանկությունը դառնում է իրական և տալիս է ցանկալի արդյունք: Հերթական բնակարանամուտն է այսօր, մեր աշխատանքում ամենասպասված պահը՝ արդյունքները տեսնելու ժամանակը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության շնորհիվ, Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել կամ վերանորոգվել է 8 տուն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ