News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 60 նոր մեքենաներ եւ մոտոցիկլեր են ներկայացվել ուրբաթ Թաիլանդի 36-րդ միջազգային տրանսպորտային ցուցահանդեսում (Thailand International Motor Expo 2019)։ Միջոցառումն անցկացվում է Բանգկոկի Impact կենտրոնում եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կազմակերպիչների խոսքով՝ ներկա ցուցադրությունը տեղի է ունենում Ride and Drive Together Now կարգախոսով։ Ակնկալվում է, որ 12 օրում ցուցահանդես կայցելի 1,6 մլն մարդ, որոնք կպատվիրեն 50 հազար մեքենա եւ 9 հազար մոտոցիկլ՝ մոտ 56 մլրդ բատ (1,85 մլրդ դոլար) արժողությամբ։ Իրենց նորույթներն են բերել 34 ավտոկոնցեռն եւ մոտոցիկլի 26 արտադրող աշխարհի ինը երկրներից։

Այս տարի ցուցահանդեսում ներկայացված են Porsche Cayenne Coupe եւ Volvo V60 նոր մոդելները, որոնց մի մասը ավելի վաղ ներկայացվել էր այլ երկրներում։ Բացի այդ, ցուցահանդեսը նշանավորել է Թաիլանդում Bentley Bentayaga, BMW X3 M եւ Mazda 2 մեքենաների վաճառքը։ Այս տարի ներկայացված են նաեւ նոր եւ թարմացված BMW X4 M, Ford Everest Sport, Ford Ranger FX4, Honda City, Honda Civic Hatchback, Hyundai Veloster, Mazda CX-8, MINI Clubman John Cooper Works, Mitsubishi Attrage, Mitsubishi Mirage, Mitsubishi Triton Athlete, Nissan Almera եւ Toyota Yaris ATIV։ Միեւնույն ժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվել Nissan GT-R նոր տարբերակին, որն արտադրվել է 50-ամյա հոբելյանի առիթով։

Ինչ վերաբերում է այլ փոխադրամիջոցներին, ապա ցուցահանդեսում տեղի է ունեցել Aprilia RSV4 1100, Benelli Imperiale 400 մոտոցիկլերի եւ BMW վեց մոդելների վաճառքի մեկնարկը։

Բացի ավտոշոուից, հարեւան տաղավարներում կազմակերպվել է երեխաների նկարների թեմատիկ ցուցահանդես։ Երեխաների համար նախաձեռնված ավտոդպրոցում մասնագետները կսովորեցնեն նրանց մեքենա վարելու այբուբենը, ինչպես նաեւ կպատմեն քաղաքային ճանապարհների երթեւեկության մասին։ Կազմակերպվել է նաեւ Թաիլանդի վինտաժային ակումբի մեքենաների ցուցադրություն։

Հարեւանությամբ կա հատուկ փորձատեղ, որտեղ պոտենցիալ գնորդները կարող են ծանոթանալ մեքենաների հնարավորություններին։ Շատ մեքենաներ, որոնք ներկայացված են ցուցահանդեսում, կարելի է վերցնել թեստ-դրայվի։ Միջոցառման շրջանակում բացվել է թրեյդ-ին կենտրոն, որտեղ ավտոշոուի յուրաքանչյուր այցելու կարող է հավելավճարով փոխել իր հին մեքենան նորով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ