News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանական ավտոմեքենաշինական Daimler AG կոնցեռնը մինչեւ 2022 թվականի վերջ հազարավոր աշխատատեղեր կկրճատի ողջ աշխարհում, որպեսզի խնայի ծախսերը ինովացիոն տեխնոլոգիաներում խոշոր ներդրումների պայմաններում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

Դա, ինչպես սպասվում է, թույլ կտա Daimler-ին հասնել 1,4 մլրդ եվրոյով անձնակազմի ծախսերի կրճատման նպատակին մինչեւ 2022 թվականի ավարտը։

«Մեքենաշինական ճյուղը իր պատմության մեջ ամենամեծ վերափոխման գործընթացում է։ CO2-չեզոք շարժունությունը պահանջում է խոշոր ներդրումներ, ինչի առնչությամբ Daimler-ը նոյեմբերի կեսին հայտարարել է մի ծրագրի մասին, որը նախատեսված է մրցունակության բարձրացման, ինովացիոն եւ ներդրումային գերազանցության զարգացման համար»,- ասվում է Daimler-ի հաղորդագրությունում։

«Այդ ծրագրի մի մասն է 1,4 մլրդ եվրոյով անձնակազմի ծախսերի կրճատումը մինչեւ 2022 թվականի վերջ եւ, մասնավորապես, կառավարչական պաշտոնների թվի նվազեցումը ողջ աշխարհում 10 տոկոսով»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Ընկերության ղեկավարությունը համաձայնեցրել է ծրագրի կարեւոր կետերը արհմիությունների հետ եւ խոստացել կրճատումներն իրականացնել «սոցիալական առումով հնարավորինս պատասխանատու»։

Աշխատատեղերի պահպանման ավելի վաղ համաձայնեցված երաշխիքները Գերմանիայում մնում են ուժի մեջ մինչեւ 2029 թվականի վերջը, նշում են ընկերությունում։

Հետագայում Daimler-ը կառաջարկի աշխատակիցներին աշխատաժամանակի կրճատում եւ շատ խիստ կլինի պայմանագրերի երկարացմանը ժամանակավոր աշխատողների համար։

Daimler-ի բաժնետոմսերը ուրբաթ օրվա սակարկություններում կորցնում են 0,7 տոկոս։ Այս տարվա սկզբից ընկերության կապիտալացումը ավելացել է 12,4 տոկոսով՝ 55,6 մլրդ եվրո։

Ավելի վաղ, այս շաբաթվա ընթացքում գերմանական մյուս ավտոարտադրողը՝ Audi-ն էր հայտարարել 9,5 հազար աշխատատեղ Գերմանիայում մինչեւ 2025 թվականը կրճատելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ