News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժումն ուրբաթ պատրաստակամություն է հայտնել վերսկսել խաղաղ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Աֆղանստանում զորքերի այցելության հենց հաջորդ օրը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մեր դիրքորոշումը դեռեւս մնում է նախկինը։ Եթե խաղաղ բանակցություններն սկսվեն, դրանք կվերսկսվեն այն փուլից, որտեղ կանգ են առել»,- գործակալությանն ասել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։

Իրենց հերթին, «Թալիբանի» առաջնորդները Reuters-ին տեղեկացրել են, որ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Դոհայում վերջին հանգստյան օրերին՝ ավելացնելով, որ շուտով խաղաղ բանակցությունները կարող են վերսկսվել։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել այն մասին, որ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ամերիկյան զորքերի եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ։

Այնտեղ ԱՄՆ նախագահն ասել է, որ «Թալիբանն» ուզում է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ