News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունեցել տեսախցիկներ արտադրողների վարկանիշում: Այդպիսով, թվում էր, թե հավերժ առաջնորդներ են Canon-ը եւ Nikon-ը, սակայն Sony-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ Nikon-ին մղելով երրորդ տեղը, հաղորդում է Vesti-ն:

Թվային տեսախցիկների շուկայում վաճառքը կրճատվում է, ընդ որում, անհավանական տեմպերով: Միայն վերջին մեկ տարում դրանց վաճառքը կրճատվել է գրեթե 90%-ով:

Զարմանալի է մեկ այլ բան, որ առանց հայելու տեսախցիկները ոչ թե պարզապես չեն փրկել շուկան, այլ վաճառքները մեկ տարում ընկել են 80%-ով: Այդ ֆոնին թանկ ծանր հայելային տեսախցիկներն արդեն ոչ այդքան վատ տեսք ունեն: Նույն Nikon-ն այժմ մաստաշաբային վերակազմավորում է անցկացնում, որի նպատակն է բավարար գումար բերել՝ որպես բիզնես կառույց իր գոյությունն արդարացնելու համար, այլ կերպ ասած՝ կարելի է խոսել ամենամեծ եւ խոշոր ֆոտոբրենդներից մեկի փակման մասին: Իսկ Sony-ն, հակառակը, ներդրումներ է կատարում այդ ոլորտում եւ բաժնետերերին խոստանում մինչեւ 2021 թվականը համար մեկը դառնալ: Ի դեպ, Sony 35 մմ ժապավենով ստանդարտ կադրն արդեն առաջատար է:

Եվ մի փոքր՝ Sony-ի, նրա խաղային կողմի մասին։ Ցանցում ի հայտ են եկել աշխատող PlayStation 5-ի տակդիրի լուսանկարները եւ «հալումաշ լինելու» նոր ալիք առաջացրել։ Լուսանկարները Թվիթերում հրապարակել է տեխնոլոգիաների մասին ամերիկյան առաջատար ընկերություններից մեկը։ Այն չի հաստատել, որ լուսանկարում աշխատող նմուշն է, սարքը շատ նման է պատկերի, որը Sony-ն օգտագործել է պատենտի հայտում։ Եվ ահա հենց արտաքին տեսքն էլ դրա երկրպագուներին տառապելու առիթ է տալիս։ Բայց իրականում դա հազիվ թե վերջնական դիզայնը լինի, դա հենց մշակողների լրակազմն է։ Այն նախատեսված է խաղերի թեստավորման եւ հաշվարկված բարձր բեռնվածության համար, ուստի այստեղ հարկավոր է ավելի հզոր սառեցում։ Դրանով կարելի է բացատրել V-աձեւությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ