News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած  ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:

«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Արցախի բանակում ունենք զոհ եւ վիրավոր

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի մետրոյի կայարանի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր...
Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավոր է
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել...
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. Կասկածյալը եւս հնդիկ է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը…
Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Արթուր Սուքոյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի...
Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն...
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ