News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) նիստի ժամանակ ընդունել է խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախագակին ուղղված դիմումը: Որոշման օգտին քվեարկել է 99 պատգամավոր, մեկը դեմ է եղել, մեկը ձեռնապահ է մնացել, եւս մեկը չի քվեարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում նշվում է, որ բարեփոխումների արագացումը «պահանջում է կատարելագործում, արդյունավետության բարձրացում եւ Մեջլիսի գործունեության թարմացում»:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ պատգամավորների մեծ մասն անհնար է համարում ստեղծված իրավիճակում գործունեությունը շարունակելը: Որոշման ընդունումից հետո խոսնակ Օկտայ Ասադովը չի բացառել, որ դեկտեմբերի 3-ին կարող է կայանալ ներկայիս կազմով վերջին նիստը:

Մեջլիսի լուծարման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը: Նրանք դա բացատրել են պետության ղեկավարի կողմից անցկացվող բարեփոխումներն աջակցելու, օրենսդրական իշխանությունը վերաձեւավորելու եւ խորհրդարանը երիտասարդացնելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնությանն աջակցել են նաեւ անկախ եւ ընդդիմադիր պատգամավորները:

Ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների նշանակման իրավունք ունի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ