News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ գործի քննության լսումների հերթական փուլի նախաշեմին հանրապետականները պատրաստել են զեկույց, որում հերքել են դեմոկրատների հիմնական փաստարկները, որոնք նախաձեռնել են Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ, հայտնում է The Hill պարբերականը:

«[ԱՄՆ] նախագահի կասկածներն այն հարցում, թե [արժե՞ արդյոք] հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերել՝ առանց ուշադիր քննարկման, միանգամայն արդարացված են,- նշված է 123 էջանոց փաստաթղթում: - [ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների] հեռախոսազրույցի վերաբերյալ քննությունը ցույց է տվել, որ չի եղել ոչ մի «ծառայություն ծառայության դիմաց», կաշառակերություն, հարկադրանք եւ իշխանության չարաշահում: Նախագահ Դոնալդ Թրամփն ուներ հիմնավորված թերահավատություն Ուկրաինայում շարունակվող համատարած կոռուպցիայի պատճառով»:

Դրանից զատ, հանրապետականները կտրականապես հերքել են Թրամփին ուղղված դեմոկրատների մեղադրանքները ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ընտանիքի դեմ քննությունից քաղաքական օգուտ ստանալու մտադրության մասին: Զեկույցում նաեւ ժխտվում է Սպիտակ տան ղեկավարի կողմից որեւիցե փորձը՝ խանգարելու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում վկաների ցուցմունքներ տալուն:

Նախագահի կուսակիցները պնդում են, որ դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի նախապատրաստման աշխատանքը սկսել են նրա ընտրվելուց անմիջապես հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ