News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներով նախատեսվում է հանել տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի հարկային բեռը։ Այս մասին  Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում, դեկտեմբերի 3-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, լրացումների հեղինակ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը, մասնավորապես, պարզաբանում է, թե հատկապես որ բիզնեսը կարող է օգտվել այս հարկային արտոնություններից։ Այսպես, այդ հնարավորությունից կարող են օգտվել, օրինակ, Հայաստանի մարզերում գտնվող հանրային սննդի ոչ մեծ օբյեկտները, գյուղական խանութները, ինչպես նաեւ գյուղերում ապրող եւ իրենց փոքր բիզնեսն ունեցող ընտանիքները։

Օրինագիծը, պատգամավորի խոսքով, հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի եւ պետք է նպաստի Երեւանից դուրս միկրոձեռնարկությունների զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ