News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ինձ համար անընդունելի է բարբարոսության ցանկացած դրսեւորում։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը՝ մեկնաբանելով Գրիբոյեդովի արձանի անարգումը Երեւանում։ Պատգամավորի խոսքով՝ նա կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հուշարձանն անարգող մարդը պատիժ կրի օրենքի ողջ խստությամբ։ Սանդիկովն ասել է, որ չարժե բարբարոսությանը բարբարոսությամբ պատասխանել։ «Սոցցանցերում եւ մամուլում քննարկվել է թեման, որ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները պատշաճ ձեւով չեն արձագանքել բարբարոսության ակտին Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ, բայց այդպես չէ։ Բավական կտրուկ հայտարարություն այս միջադեպի հետ կապված տարածեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես դատապարտեց բարբարոսության ակտը։ Իմ հերթին, ես որպես պատգամավոր խոսել եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Նա նույնպես պատրաստվում է այցելել Արմավիր քաղաք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին»,- նշել է պատգամավորը։

Սանդիկովը ընդգծել է, որ քաղաքակիրթ աշխարհում նման հարցերը չպետք է լուծվեն նման ձեւով։ «Անհրաժեշտ է իրավական գնահատական տալ Արմավիրի եւ Երեւանի  միջադեպերին։ Անկախ պատմական, անձնային, ազգային եւ այլ նախասիրություններից՝ բարբարոսության ցանկացած դրսեւորում պետք է դատապարտվի»,- ավելացրել է նա։ Նա նաեւ հայտարարել է, որ Գարեգին Նժդեհի կերպարի հարցում այլ երկրներում տարբեր կարծիքներ կան։ «Բայց մի բան կարող եմ համոզված ասել, Հայաստանում Նժդեհին մեծ հարգանքով են վերաբերվում, բոլորը հիշում են նրա նվաճումները եւ սխրանքները։ Մենք պետք է օգտագործենք մեր դիվանագիտական կապերը եւ այս փաստը ներկայացնենք տարբեր երկրներում։ Երկրի դիրքորոշումը այս կամ այն մարդու, անձի հանդեպ պետք է ներկայացնել դիվանագիտական քննարկումների եւ խորհրդատվությունների միջոցով»,- պարզաբանել է պատգամավորը։ Սանդիկովը նաեւ նշել է, որ ժամանակին նա արձագանքել է Գարեգին Նժդեհի հուշատախտակի անարգմանը։ «Ես հարցը քննարկել եմ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցիչների հետ, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդամների հետ, նրանք նշել են, որ այդ միջադեպը բարբարոսության ակտ էր։ Եվ նրանք նույնպես խորապես դատապարտում են բարբարոսությունը։ Բայց այս միջադեպերը ոչ մի կերպ չեն արտացոլում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը»,- եզրափակել է նա։

Նշենք, որ  ակտիվիստ Շահեն Հարությունյանը նախօրեի երեկոյան կարմիր ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա Երեւանում։ Շահեն Հարությունյանի գործողություններն առաջ են բերել սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերի զայրույթը։ Նշենք, որ միջադեպից մի երկու ժամ հետո Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ